BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սեյրան Օհանյան. Վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը

Սեյրան Օհանյան. Վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը
26.02.2017 | 17:24

Արցախյան խնդրի կարգավորման հարցում վերջնական խոսքը պիտի լինի Ստեփանակերտինը՝ ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:


«Խնդրի կարգավորման հարցում չափազանց մեծ դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք ընդունվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, ավելին, վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը: Խնդրի լուծման հիմքում Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը պիտի լինի»,- ընդգծեց նա:


Սեյրան Օհանյանը կոչ արեց ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին հակամարտության լուծման վերաբերյալ հայտնել իրենց տեսակետները:
«Խնդրի լուծման ընթացքում հաղթողներ ու պարտվողներ կամ միակողմանի զիջումներ չպիտի լինեն: Նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն ժողովուրդների միջև մենք չեն կարող հաստատել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ